«Marazzi» ընկերությունը հիմնադրվել է 1935թ.-ին Իտալիայի Սասուոլո կոմունայում: Ներկայացված է ավելի քան 140 երկրներում: Համարվում է առաջատար ընկերություն կերամիկական, կերամագրանիտե սալիկների, մոզաիկաների, դեկորատիվ էլեմենտների ստեղծման ոլորտում: «Marazzi» ապրանքանիշի գլխավոր նպատակը կյանքի որակի բարելավումն է: Ոճերի և ձևաչափերի բազմազանությունը, գունային գամման, օրիգինալ դիզայնը, տարբեր կառուցվածքների կերամիկական ծածկույթները հնարավորություն են տալիս իրականություն դարձնել ցանկացած բարդության դիզայն-նախագիծ: