«I.S.A. Idrosanitaria» ընկերությունը հիմնադրվել է 1966թ. Լուիջի Արիչիի կողմից Իտալիայի Սարեցո կոմունայում: Ընկերությունը զբաղվում է ցնցուղների, ծորակների և աքսեսուարների արտադրությամբ: 1997թ-ին «I.S.A. Idrosanitaria» ընկերությանը շնորհվել է UNI EN ISO 9001/2000 վկայական, որպես Իտալիայի առաջատար արտադրող: Իտալական ծագում ունեցող լայն ապրանքատեսականին, բարձր որակն ու հուսալիությունը, յուրահատուկ դիզայնն ու բարձրակարգ սպասարկումը թույլ են տալիս ընկերությանը հնարավորինս բավարարել գնորդների պահանջները: Ընկերության հիմնական նպատակն է գտնել նոր և համարձակ գաղափարներ յուրահատուկ արտադրանք ստեղծելու համար, որը կհամապատասխանի մշտապես նոր պահանջարկ ունեցող շուկայի պահանջներին: Համագործակցությունը սկսվել է 2010թ.-ից: