«Pentagono RUBINETTERIE» իտալական ընկերությունը զբաղվում է լոգարանի և խոհանոցի ծորակների, ցնցուղների, աքսեսուարների արտադրությամբ: Այս 5 կարևոր կետերի վրա է հիմնված ընկերության ամբողջ գործունեությունը՝ որակ, ծառայություն, դիզայն, տեսականի, գին: Ընկերության արտադրանքի 90%-ը արտահանվում է երկրից դուրս: Այստեղ արժևորվում է շրջակա միջավայրի պահպանությունը՝ խնայելով ջուրը և էներգիան: Համագործակցությունը սկսվել է 2010թ.-ից: