«Ceramiche DAYTONA» ընկերությունը հիմնադրվել է 1986թ.-ին Իտալիայում: Ընկերությունը զբաղվում է կերամիկական սալիկների և փայտե հատակների արտադրությամբ: Մանրակրկիտ արհեստագործություն, տեխնոլոգիաների առավելագույն կիրառում, միայն լավագույն հումքի ճշգրիտ ընտրություն, խիստ հսկողություն արտադրության յուրաքանչյուր փուլում. սրանք այն առանցքային սկզբունքներն են, որոնք կիրառվում են «Ceramiche DAYTONA»-ի հետ աշխատանքի ընթացքում: