Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր կայք-էջում։
«ԼԻԱ-Կ Գրուպ» ՍՊԸ-ն սկսել է իր գործունեությունը 1997 թվականից:
Ընկերությունը մասնագիտացած է լոգասենյակի ամբողջական կահավորման պարագաների, շինարարական ապրանքների ներկրման և մատակարարման մեջ` ներկայացնելով ապրանքանիշեր Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Չեխիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանի Դաշնությունից, Բուլղարիայից, Իրանից, Վրաստանից։
«ԼԻԱ-Կ Գրուպ» ընկերությունը հանդիսանում է սանտեխնիկայի, սանիտարական կերամիկայի, կերամիկական և կերամագրանիտե սալիկների, ներկերի, շինանյութերի ավելի քան 30 ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Ընկերությունը Երևան քաղաքում ունի երեք մասնագիտացված խանութ-սրահ, որտեղ ներկայացված են լոգասենյակի և հատակի ամբողջական հարդարման և կահավորման լուծումները, պրոֆեսիոնալ ներկերի և շինանյութերի տեսակներ՝ ինտերիերի և էքստերիերի համար։ Մեծածախ մատակարարման ուղղությամբ «ԼԻԱ-Կ Գրուպ» ընկերությունը սպասարկում է ավելի քան 200 գործընկերների Երևանում, մարզերում և Արցախում։
Ընկերության է նպատակն է բարձրակարգ և որակյալ ապրանքներով, առաջնակարգ սպասարկումով և ճկուն գնային քաղաքականությամբ լինել շինանյութերի և շինարարական ապրանքների շուկայի առաջատար։
Ընկերության առաքելությունն է հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողների ապրանքանիշերը Երևանի և ՀՀ մարզերի սպառողներին՝ ապահովելով ամենալայն տեսականին և առաքման ամենաարագ եղանակը։
Ունենալով ավելի քան 150 աշխատակից, «ԼԻԱ-Կ Գրուպ» ՍՊԸ-ն ներառվում է ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում և տարեցտարի շարունակում է ամրապնդել իր դիրքը ոլորտում։
Մեր աշխատակիցների թիմը սիրով սպասում է Ձեզ Լիա Կերամիքս խանութ-սրահներում։
Լիա Կերամիքս ընկերությունը մշտապես բարձր է գնահատել գործընկերների հետ երկարամյա համագործակցությունը։ Արժևորելով ավելի քան տասը տարվա փոխշահավետ աշխատանքը՝ 2019թ.-ի հուլիսի 5-ին Դ․ Անհաղթի 8 հասցեում Լիա Կերամիքս ընկերությունը հյուրընկալեց Հայաստանի բոլոր մարզերի իր գործընկերներին՝ փակ միջոցառման շրջանակներում։ Երեկույթը նպատակ ուներ համախմբել գործընկերներին մեկ հարկի տակ, հայտնել ընկերության շնորհակալությունը երկարատև համագործակցության համար և ներկայացնել տարիների փորձը, ձեռքբերումները, հեռանկարները։ Ներկայացվեցին նաև համաշխարհային ճանաչում ունեցող Grohe, Wasserkraft, RAK Ceramics, Alcaplast, Marazzi Group, Nobili, Geberit, Knauf, Caparol, ISA Idrosanitaria, Pentagono և այլ հայտնի ապրանքանիշեր և նորույթներ։ Երեկույթի հատուկ հյուրն էր Aratta Band-ը՝ իր կենդանի կատարմամբ, որն ապահովում էր ներկաների բարձր և տոնական տրամադրությունը։ Միջոցառման ավարտին բոլոր գործընկերներին շնորհվել են հատուկ նվերներ և պաշտոնական գործընկերության հավաստագրեր: