«Nobili Rubinetterie» ընկերությունը հիմնադրվել է 1954 թ.-ին Իտալիայի Բորգոմաներո քաղաքում Կառլո Նոբիլիի կողմից: Արդյունաբերական զարգացումը Նոբիլիին ստիպեց հետամուտ լինել միջազգայնացման գործընթացին և ընկերությունը դարձնել այս ոլորտի առաջատար աշխարհի ավելի քան 87 երկրներում: Ընկերությունը մասնագիտացած է հետևյալ ապրանքեների արտադրության ոլորտում՝ ծորակներ, ցնցուղներ, բիդեներ, լոգասենյակի աքսեսուարներ: «Nobili»-ի արտադրանքն ունի բարձր հուսալիություն։ Տրվում է 5 տարվա երաշխիք: Համագործակցում ենք 2014թ.-ից: