«Cristal Ceramicas» ընկերությունը հիմնադրվել է 1987թ.-ին Իսպանիայի Կաստելիոն նահանգում: Իր գործունեության սկզբում ընկերությունը ներդրումներ է կատարել նորարարական տեխնոլոգիաների և ժամանակակից լոգիստիկայի ոլորտում: Տարբերվում է մրցակիցներից իր բազմակողմանիությամբ և հաճախորդի կարիքներին արագ արձագանքելու և հարմարվելու ունակությամբ: Ընկերության արտադրանքը արտահանվում է ավելի քան 90 երկրներ, արտադրանքի 63%-ն էլ նախատեսված է արտաքին շուկայի համար: Վերջնական արտադրանքն ավելի մրցունակ դարձնելու համար, Cristal Ceramicas-ը կենտրոնանում է դիզայնի, սպասարկման և որակի վրա: