«Knauf» ընկերությունը հիմնադրվել է 1932թ.-ին Գերմանիայում: Ընկերությունը զբաղվում է շինարարական նյութերի և շինարարական համակարգերի արտադրությամբ, մասնավորապես հանդիսանում է գիպսաստվարաթղթե սալերի և պողպատե պրոֆիլների օգտագործմամբ կառուցվող չոր պատերի և առաստաղների համակարգերի, մետաղյա հիմնակմախքով կախովի առաստաղերի համակարգերի, հատակի համակարգերի, շենքերի` «Knauf Aquapanel» ցեմենտային սալերի օգտագործմամբ կառուցվող ճակատային համակարգերի, ինչպես նաև արդի, էկոլոգիապես մաքուր ջերմաձայնամեկուսիչ նյութերի առաջատար արտադրող: «Knauf» ընկերությունը հանդիսանում է նաև PFT սվաղի մեքենաների և այլ PFT սարքավորումների միակ արտադրողը: